HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացու հրազենային վիրավորում է ստացել Արիստակես Էդուարդի Ազատյանը

Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միանում է կորստյան ծանր վշտին և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter