HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Տոնոյանը՝ օպերատիվ կապի և ընտրություններում իր մասնակցության մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև գործում է օպերատիվ կապ, խախտումների ժամանակ միանգամից մյուս կողմը տեղեկացվում է՝ միջոցներ ձեռնարկելու համար։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով՝ բազմիցս նման շփումներ արդեն եղել են։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա ըստ Դավիթ Տոնոյանի՝ Դուշանբեում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը բավականին նվազել է։

Իսկ օպերատիվ կապը հեռախոսազանգն է։ Թե որ միջադեպերի ժամանակ է այդ կապը գործում, նախարարի պաշտոնակատարն ասաց․ «Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, գործողությունների, ինժեներական աշխատանքների իրականացման դեպքում մենք ահազանգում ենք, որ դադարեցվի»։

Հեռախոսակապ է հաստատվում ադրբեջանական կողմի համապատասխան պատասխանատու անձի հետ, որն էլ զեկուցում է նախագահ Ալիևին։ «Մինչ այս պահը շատ կառուցողական է կապը»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ կապը երկկողմանի է։

Տոնոյանը հստակեցրեց՝ երկու երկրների ղեկավարների միջև անմիջապես հեռախոսակապ չկա։

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր մասնակցությանը, նախարարի պաշտոնակատարն ասաց․ «Հաշվի առնելով, որ ԶՈՒ-ն պետք է բոլոր քաղաքական գործընթացներից դուրս լինi, կարծում եմ՝ պաշտպանության նախարարի որևէ կուսակցությունում լինելը այնքան էլ ճիշտ չէ։ Ես քարոզարշավի չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ ԶՈՒ-ի դուրս լինելը քաղաքական գործընթացներից․ դա իմ սկզբունքային մոտեցումն է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter