Երկու վրաերթ մայրաքաղաքում
Երեկ` ժամը 16.00-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կասյան փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 19.00-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մոլդովական փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա մի աղջկա և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունը հայտնում է, որ երկու դեպքերով էլ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել