ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ․
«Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական, բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն:
Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»,- ասել է Աննա Նաղդալյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել