Նարեկը ընթացքի ժամանակ վայր է ընկել մեքենայից և մահացել է
Այսօր` ժամը 00.15-ի սահմաններում, 1990թ. ծնված Նարեկ Զ.-ն Երևան-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, վայր է ընկել Ալվինա Հ.-ի կողմից վարած «Համեր H-2» մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել