Որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 20:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» կոչվող, Սիսիան-«Զանգեր» կոչվող և Գորիս քաղաքի բարձրադիր հատվածներում տեղ-տեղ առկա են մերկասառույց և տեղումներ ձյան տեսքով:
Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել