6500 արտակորում. Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է գերազանցել սեփական ռեկորդը
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ' ՀՀ Զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է հաղթահարել արտակորման սեփական ռեկորդը: Նա 2011 թվականի սեպտեմբերի 21-ին կատարել է 6500 արտակորում' գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում:
Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ավարտելով Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, 2011 թվականի գարնանը զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր:
Հունվարի 28-ին, ժամը 11:00-ին Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է գերազանցել սեփական ռեկորդը' փորձելով կատարել 7500 արտակորում:
Միջոցառումը տեղի կունենա «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում (հասցե' Արշակունյաց 61):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել