HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կրակոցներ են հնչել. կա բերման ենթարկված

Նոյեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել է, որ Տիգրանյան 19 շենքի բակից 4-5 կրակոցի և վիճաբանության ձայներ են լսվել: 

Ժամը 00.10-ին բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Սուրեն Թ.-ն:

Ոստիկանության Արաբկիրի բաժնից բժշկական կենտրոն մեկնած օպերատիվ խմբին տուժածի հարազատը հայտնել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել էր շենքի բակում:

«Շուտով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրանյան փողոցի 21 շենքի բակում էին: Դեպքի վայրից հայտնաբերվեց տարբեր տրամաչափի 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր:
Նշանակվեցին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ»,- գրված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Կատարվածի հանգամանքները պարզելու, հրազեն գործադրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով ստուգվել է կասկածյալների շրջանակը: Կա բերման ենթարկված անձ:
Քննությունը շարունակվում է:

լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter