HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բորիս Մուրազին ահազանգում է, որ անօրինական մուտք է եղել սոցցանցի իր հաշիվ

Politik.am կայքի խմբագիր Բորիս Թամոյանը (Բորիս Մուրազի) ահազանգում է, որ անօրինական մուտք է կատարվել սոցիալական ցանցի իր հաշիվ: Լրատվամիջոցներին ուղարկած հայտարարությունը Մուրազին ներկայացնում է որպես հանցագործության մասին հաղորդում՝ ուղղված ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը:

«Երեկ, 2018 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 22:05-ին անհայտ անձի/անձանց կողմից անօրինական մուտք է կատարվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ անձնական հաշիվ, որի մասին ստացել եմ զգուշացնող նամակ սոցիալական ցանցի անվտանգության համակարգից:

Սոցիալական ցանցի իմ անձնական էջում առկա են բազմաթիվ տեղեկություններ, այդ թվում՝ անձնական կյանքիս վերաբերող, որի պաշտպանությունը ապահովված է ՀՀ Սահմանադրությամբ: Նկատի ունենալով վերոգրյալը և ղեկավարվելով քրեական դատավարության օրենսդրության պահանջներով՝ խնդրում և առաջարկում եմ իրավապահ մարմիններին և մասնավորապես Ոստիկանությանը և ԱԱԾ-ին սա դիտարկել որպես ԶԼՄ-ների կողմից հրապարակված և իմ կողմից վերահաստատվող հաղորդում հանցագործության մասին, և դրա ընթացքը լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացքով»,- գրել է Բորիս Մուրազին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter