HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի առաջադրվելու․ վերադառնում է առողջապահության ոլորտ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվելու։

«Գնում եմ առողջապահության ոլորտ, չառաջադրվելու այլ պատճառ չկա։ 71 տարեկան եմ, բավական է ինչքան գործունեություն եմ ծավալել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ ճիշտ կլինի ավելի երիտասարդներն առաջադրվեն։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներն արդեն հայտարարում են, թե ճիշտն ընտրություններին մասնակցելն է, Արա Բաբլոյանն արձագանքեց՝ ինքը ևս համակարծիք է, որ ճիշտը մասնակցելն է, սակայն ՀՀԿ-ի շանսերը չփորձեց գնահատել։

«Կարող եմ ասել, որ հանրապետականն ունի մարդկային ու մասնագիտական լուրջ պոտենցիալ, կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել»,- ասաց նա։

Բաբլոյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ական է դարձել միայն 2012 թվականին և պարզաբանեց, թե ինչու:

«Ես մտա կուսակցություն միայն այն պատճառով, որովհետև կուսակցությունը վերցրել էր այն ճանապարհը, որ կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ պայքարեր, երբ մտա կուսակցություն, այդ հայտարարությունն արեցի։ Բայց ես եղել եմ իշխանության մեջ, եղել եմ կառավարության անդամ 1991 թվականից և եղել եմ ոչ կուսակցական, ես արդեն ԱԺ-ում էի, երբ մտա կուսակցություն։ Այսինքն պաշտոն զբաղեցնելու համար չէր, ինձ համար պաշտոնը նրա համար չէր, որ ցույց տամ՝ ինչ-որ պաշտոն ունեմ, այլ կարողանամ ավելի ճիշտ ձևով մասնակցել ծրագրերն առաջ տանելուն»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter