HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ. ուսումնական յուրաքանչյուր ամիս կնվիրվի մեկ մարզի

2019 թվականի հունվարից կրթության և գիտության նախարարությունը նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ կհայտարարի մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Այս մասին հայտնում է ԿԳՆ տեղեկատվության վարչությունը:

Տվյալ ամսվա ընթացքում ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները կայցելեն մարզեր` շրջայցեր կատարելով մարզի ուսումնական հաստատություններում, որտեղ տեղի կունենան հանդիպումներ մանկավարժների, ղեկավար կազմի և աշակերտների հետ: Սեպտեմբերին,  որպես ուսումնական տարվա մեկնարկային,  ամեն ամիս այցելություն կկազմակերպվի 2 մարզում: 

Նախաձեռնության նպատակն է տեղերում կրթության ոլորտի առկա խնդիրների ամբողջական վերհանումը և առավել արդյունավետ ու օպերատիվ լուծումներ գտնելը: 

«Աշխատանքային նոր մոտեցումն ամենևին չի նշանակում, որ նշված ամիսներին մյուս մարզերն անտեսվելու են. նախարարությունը շարունակելու է կատարել իր հիմնական գործառույթները` միաժամանակ հայացքն ուղղելով դեպի մարզեր և փոքր համայնքներ: Ակնկալվում է, որ նոր աշխատաոճը հնարավորություն կտա բազմաթիվ հարցեր քննարկել և լուծել տեղերում»,- գրված է ԿԳՆ հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter