HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովսեփ Կուբաթյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ

Հովսեփ Կուբաթյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար: Այս մասին լրագրողը հայտնել է Facebook սոցիալական ցանցում:

«Մեր կարևորագույն խնդիրն է լինելու հանրության, հատկապես՝ զանգվածային լրատվական միջոցների հետ քաղաքապետարանի ամենօրյա սերտ կապն ապահովելը՝ հստակ ու հագեցած տեղեկատվություն տրամադրելու միջոցով»,- գրել է Կուբաթյանը:

Սոցցանցում նշած տեղեկության համաձայն՝ Կուբաթյանը նախկինում աշխատել է iLur.am-ում և «Ռեգնում» գործակալությունում:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում նրա նշանակման մասին լուր կամ փաստաթուղթ դեռևս հրապարակված չէ:

Լուսանկարը՝ facebook.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter