Վիգեն Սարգսյան. «ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին»
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը:
«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի,- գրել է Սարգսյանը՝ շարունակելով,- ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել