HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Իրանի անասնաբուժության կազմակերպության տնօրենին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրին, Գյուղատնտեսության նախարարությունում գերագույն գլխավոր ղեկավարի ներկայացուցիչ Փեյման Ֆալաֆիին և Հայաստանում Իրանի դեսպանության տնտեսական գծով խորհրդական Հոսեյն Ամիդին: Այս մաիսն տեղեկացնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են ՀՀ սպանդանոցներում կենդանիների հալալ մորթի անցկացման, մորթից առաջացած ենթամթերքի արտահանման, լաբորատոր փորձաքննությունների և սերտիֆիկատների համապատասխանեցման հարցեր, ինչպես նաև  մեր երկրում «Հալալ»-ի գրասենյակ հիմնելու հնարավորությունները: 

Վերջինը, ըստ Իրանի անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական մսամթերքի արտահանման ծավալների մեծացմանը (6 հազար տոննա 4 տարում), այլև խթան կհանդիսանա դրա արտահանմանն այլ երկրներ՝ օգտագործելով Իրանի՝ որպես տրանզիտ երկրի հնարավորությունները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, շեշտելով անասնաբուժության կարևորությունն ու դերը մարդկանց առողջության հարցում, կարևորել է վերահսկողության շրջանակներում իրականացվող յուրաքանչուր համագործակցության առաջարկ: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավոր բոլոր միջոցներով նպաստել երկու երկրների միջև անասնաբուժական վերահսկողությանը վերաբերող խնդիրների կարգավորմանն ու արտահանման ծավալների մեծացմանը: Պարոն Ավետիսյանն անդրադարձել է տրանսսահմանային հիվանդությունների վերահսկողության անհրաժեշտությանը՝ նշելով դրանց դեմ համատեղ պայքարի կարևորությունը:

«Հայաստանը, երկու տարի անընդմեջ պատվաստումների անցկացման արդյունքում, խուսափել է մանր եղջերավորների ժանտախտ հիվանդությունից և դրա ռիսկի մակարդակն էականորեն նվազել է»,- տեղեկացրել է ՍԱՏՄ ղեկավարը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, վերահսկողական գործիքների համապատասխանեցման և փոխշահավետ համագործակցության շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter