HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լոռու մարզպետը՝ նախկինում անցողիկ շեմը չհաղթահարելու և արտահերթ ընտրություններում հնարավորությունների մասին

Լոռու մարզպետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու է Լոռու մարզում։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Անդրեյ Ղուկասյանը։

«Ցուցակները դեռ հստակ չեն, ավելի լավ է զերծ մնանք անուներ տալուց, իմ մասով կարող եմ հստակեցնել»,-ասաց նա։

Լոռու մարզում առաջադրվելու է նաև Լոռու փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը։

Մեր հիշեցմանը, որ 2016 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» չէր հաղթահարել անցողիկ շեմը, այս հարցում մտավախություններ չկա՞ն, Անդրեյ Ղուկասյանն աձագանքեց․

«Ոչ միայն  Վանաձորում, այլև ամբողջ Հանրապետությունում գիտեք ինչ տրամադրություններ կան, փոփոխություններն ահռելի են։ Իմ կարծիքով մենք շատ լավ նախադրյալներ ունենք՝ ունենալու շատ բարձր ցուցանիշ»։

Ինչ վերաբերում է նրան, որ նույն ընտրատարածքում առաջադրվելու են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովը, թե ինչպես է մրցակցությունը գնահատում,  Անդրեյ Ղուկասյանը նախ մրցակիցներին հաջողություն մաղթեց, ապա հավելեց․

«Թե ինչպես կլինի, իհարկե լոռեցիները կորոշեն, քարոզարշավը կսկսի մենք  ամեն մեկս կփորձենք լոռեցիներին համոզել, որպեսզի մեզ ձայն տան և վստահեն և ամսի իննին արդեն կտեսնենք»։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter