
Վահագն Չախալյանի շնորհավորական ուղերձը
Հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը, լրանում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ, ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի որդու` Ռուբեն Չախալյանի ծննդյան 5-ամյակը: Վահագն Չախալյանի հայրը «Հետքին» փոխանցեց Վահագնի շնորհավորական ուղերձը. «Շնորհավորում եմ իմ որդի Ռուբեն Չախալյանի 5 և Հայկական բանակի 20-ամյա հոբելյանները: Հավատացած եմ, որ մեր նորօրյա պատմության Հունվարի 28-ը մեր պետության, Հայկական լեռնաշխարհի, աշխարհասփյուռ հայության ապագա հազարաբյուր տարիների ստեղծարար ու խաղաղ գոյապահպանման գրավականն է»:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը 2008 թվականի հուլիսից ձերբակալված է և վրացական դատարանների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Այժմ Վահագնը գտնվում է Վրաստանի Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի բանտում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել