HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական փոխգործակցությանն առնչվող հարցեր

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Նուրլան Երմեկբաևի հետ: 

Ինչպես տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, փոխադարձ կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Կողմերը նշել են պաշտպանական ոլորտում երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակը, զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ ակտիվ մասնակցությունը օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին ինչպես ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերով, այնպես էլ Միջազգային բանակային խաղերի շրջանակներում:

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter