HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էներգետիկայի նախարար․ «Վեոլիա ջրի» հաշվին չենք գնացել, այլ Վեոլիայի մայր գրասենյակի»

Էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հաստատում է այն տեղեկությունները, որ գնացել է Փարիզ, բայց ոչ թե «Վեոլիա ջուր» ընկերության, այլ «Վեոլիա ջրի» «մայր ընկերության» միջոցներով։

Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի պաշտոնակատարը՝ արձագանքելով այն հրապարակումներին, ըստ որոնց՝ «Վեոլիա ջուր» ընկերության միջոցներով գնացել է Փարիզ, ինչն էլ ազդեցություն է ունեցել ջրի սակագնի փոփոխման վրա:

«Որ փորձի փոխանակումը կարող են կապել կաշառակերության հետ, մի քիչ անհեթեթ է: «Վեոլիա ջրի» հաշվին չենք գնացել, այլ Վեոլիայի մայր գրասենյակի: Դա ընդունված մոտեցում է եղել, բոլոր այն երկրներում, որտեղ Վեոլիան ներկայանում է, ինքը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծանոթանալու իր փորձին»,-ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարի վստահեցմամբ՝ ջրի սակագնի ձևավորման հարցում մարդկային գործոնը գրեթե զրոյացված է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter