HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դեբեդավանի դպրոցում աշակերտներից մեկը դանակահարել է մյուսին

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի միջնակարգ դպրոցում 9-րդ դասարանի մի աշակերտ դանակահարել է 11-րդ դասարանցուն: Դանակահարության դեպքի վերաբերյալ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի և վերլուծության բաժնից:

Մեզ հայտնի դարձավ որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 12-00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում՝ դասամիջոցին:

Աշակերտն, ում դանակահարել են, վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում ու միջադեպից հետո տեղափոխվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն: Մեր տեղեկություններով՝ այս պահին նա հիվանդանցում չէ. հրաժարվել է հոսպիտալացվել:

Ոստիկանությունն, ահազանգ ստանալով, մեկնել է դեպքի վայր, որտեղ տևական ժամանակ համապատասխան քննչական գործողություններ են կատարվել: Այսօր հարցաքննվել են միջադեպի ականատես վկաները, ինչպես նաև միջադեպի մասնակից աշակերտները:

Ըստ դպրոցում շրջանառվող խոսակցությունների՝ աշակերտուհիներից մեկն, ով օրվա հերթապահն է եղել, 9-րդ դասարանի աշակերտից պահանջել է դասամիջոցի ընթացքում դուրս գալ դասարանից, որից հետո նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Աշակերտուհուն պաշտպանելու նպատակով նրանց է մոտեցել 11-րդ դասարանի աշակերտը, որից հետո երկու տղաների միջև վիճաբանությունն այնքան է թեժացել, որ նրանցից մեկը դանակ է կիրառել:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter