HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ պաշտոնյաները գույքի ու եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացնում

Պետական եկամուտների կոմիտեի երեք պաշտոնյաներ չեն ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր:

Վահան Մկրտչյանը ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 11 (Արարատի) բաժնի պետի տեղակալ է նշանակվել օգոստոսի 27-ին, սակայն մինչ օրս հայտարարագիր չի ներկայացրել:

Նույն վարչության մարզային թիվ 12 (Արագածոտնի) բաժնի պետի տեղակալ Լյովա Գրիգորյանը նույնպես հայտարարագիր չի ներկայացրել: Նա նույնպես պաշտոնը ստանձնել է օգոստոսի 27-ին:

Իսկ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի պետ Լևոն Շահնազարյանը պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 24-ից ու դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել էթիկայի հանձնաժողով:

Ուշագրավն այն է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նոյեմբերի 6-ին ներկայացրել էր պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր չներկայացրած թվով 7 պաշտոնյայի անուն, որից 5-ը ՊԵԿ աշխատակիցներ էին: Հրապարակումից հետո նրանցից երկուսը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը և Բագրատաշենի գլխավոր մաքսային տեսուչ Սևակ Խաչատրյանը, ներկայացրել են հայտարարագրեր:

Երկու օրերի ընթացքում հայտարարագրեր ներկայացրել են նաև ոստիկանության և քննչական կոմիտեի երկու աշխատակիցները:

29 անձինք չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր: Այդ պաշտոնյաների թվում են մշակույթի նախարարի արդեն նախկին տեղակալ Արև Սամուելյանը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ, ներկայումս արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը և այլք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter