HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Նման կանխատեսում է անում ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի նոյեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.50C (2001 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`            -6.50C (1973 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.40C

Գետերի, լճերի եւ ջրամբարների, Սեւանա լճի վիճակը.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter