HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը պարզեցրել է ջրօգտագործման թույլտվության երկարաձգման ընթացակարգը

Այսուհետ ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը կիրականացվի ջրօգտագործողի կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված ջրօգտագործման թույլտվության՝ նույն պայմաններով և ժամանակահատվածով՝  երկարաձգման դիմումի հիման վրա։

Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել կամ փոփոխվել, կամ դրա երկարաձգումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, ապա Բնապահպանության նախարարությանից պատշաճ ծանուցում ստանալուց և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում  պետական տուրքը վճարելուց հետո (ՀՀ ջրային օրենսգրքի 78-րդ հոդված) ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված նույն պայմաններով և ժամանակահատվածով, ինչի մասին ջրօգտագործողին սահմանված կարգով ծանուցվում է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter