HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ ենթասպաների դպրոցի ունկնդիրների և դասախոսական կազմի համար անցկացվել դասընթաց

Պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի 2018թ. համագործակցության պլանի համաձայն նոյեմբերի 6-ից 9-ը ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցի ունկնդիրների և դասախոսական կազմի համար «Զինվորական առաջնորդություն» խորագրով դասընթաց է անցկացրել Լիտվայի ենթասպաների դպրոցի փորձագիտական խումբը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Դասընթացի շրջանակներում ներկայացվել են սերժանտական անձնակազմի մասնագիտական ուսուցման արդի մոտեցումները, սերժանտական անձնակազմի առաջխաղացման տիպային մոդելները, ռազմական առաջնորդության սկզբունքները, առաջնորդին բնորոշող հատկանիշները և իրավասությունները: Քննարկվել են նաև բարոյական առաջնորդությանն ու էթիկային առնչվող հարցեր: Լիտվայի ենթասպաների դպրոցի փորձագիտական խումբը հայկական կողմին է ներկայացրել նաև Լիտվայի զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրման և կրթության կազմակերպման փորձը:

Դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերը հանձնել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և Հայաստանում Լիտվայի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Վիտաուտաս Ռակաուսկասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter