HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» ԲԿ-ում փրկել են 2,5 տարեկան ինսուլտով երեխայի կյանքը

2,5 տարեկան Ժաննա Բաքոյանին բժիշկներն ախտորոշել են ուղեղի իշիեմիկ ինսուլտ: Արագածոտնի մարզից երեխային տեղափոխել են Երեւան, «Էրեբունի» ԲԿ, որտեղ առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի գլխուղեղի անոթների ստենտավորում:

Այս մասին տեղեկությունն ու տեսնայութը տեղադրվել է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Ցերեբրովասկույլար նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Սահակյանը եւ ամերիկահայ հայտնի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը կատարել են աննախադեպ միջամտություն:

4 ժամ տեւած վիրահատությունից հետո փոքրիկը տեղափոխվել է մանկական հիվանդանոց, իսկ մեկ շաբաթից՝ հիվանդանոցից դուրս գրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter