HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի գլխավոր ճարտարապետն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

«Առաջին անգամ՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի, հնարավորություն է ստեղծվել փոխըմբռնման մթնոլորտում, առանց իրարամերժ տեսակետների՝ ունենալ մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ»,- Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հյուրընկալելիս:

Մայրաքաղաքի վերաբերյալ քաղաքաշինական մի շարք հարցեր քննարկելուց հետո Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանն ընդունել են «Դալան թեքնոլոջիս» խմբի ներկայացուցիչներին:

Խմբի ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանը ներկայացրել է Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունների համար նախատեսվող համալիրի նախագիծը:

Նա խոսել է այն մասին, որ Հայաստանում՝ գերակա հանդիսացող այս ոլորտի ընկերությունների գործունեության համար ֆիզիկական ենթակառուցվածքներ գրեթե չկան: ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունները հիմնականում տեղակայված են խորհրդային շենքերում և բավականին դժվար է ապահովել համապատասխան պայմաններ՝ այս սեկտորի մեջ օրեցօր ներգրավվող անձանց որակյալ աշխատանքի համար:

Համալիրը, որը նախագծվել է «Շենքերի սեփականատերերի և կառավարիչների ասոցիացիայի» չափորոշիչներով (Boma), նախատեսված է 2600 աշխատակցի համար:

Այն ներառելու է գրասենյակային տարածքներ, հանգստի ենթակառուցվածքներ, ուսումնական կենտրոն, ունենալու է ժամանակակից լուծումներով հագեցած արտաքին միջավայր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter