ՃՏՊ Վրաստանում. տուժել են Հայաստանի 5 քաղաքացիներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր): Տուժածներ՝ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն (ծնված 1989 թ.) և Դ. Կ.-ն (ծնված 1987 թ.)՝ Ախալցխայի «Պինեո» հիվանդանոց, իսկ Ս. Կ.-ն (ծնված 2015 թ.)՝ Ախալցխայի մանկական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ըստ Արատակարգ իրավիճակների նախարարության՝ նոյեմբերի 10-ին, ժամը 23:15-ին Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախալցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել