HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Կոլոկոլցևն ու Վալերիյ Օսիպյանը քննարկել են իրավապահ ոլորտում փոխհամագործակցության հրատապ հարցեր

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը հանդիպել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին:

Ողջունելով հայ գործընկերոջը` Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ մեր երկրներին միավորում են պատմական ամուր արմատներն ու երկարամյա գործընկերային հարաբերությունները, այդ թվում և իրավապահ ոլորտում: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը առկա և նոր քրեական մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում:

Երկկողմ փոխգործակցության արդյունավետ գործիքներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության Միավորված կոլեգիան է: Վլադիմիր Կոլոկոլցևը համոզմունք է հայտնել, որ Կոլեգիայի հերթական նիստը Հայաստանի Հանրապետությունում, 2019 թվականին, ինչպես միշտ, կանցկացվի բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջպետական օպերատիվ-կանխարգելիչ «Որոնում» գործողությանն ու Ինտերպոլի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող հարցեր:

Վլադիմիր Կոլոկոլցևը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու հայ մասնագետների ուսումնառությունը գերատեսչական ուսումնական հաստատություններում` բարձրագույն կրթության ծրագրերով, ու որակավորման բարձրացման դասընթացներում` հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter