HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևատրվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչները

Նոյեմբերի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթների արդյունքները։ Մրցանակակիրներն արժանացել են դրամական պարգևների։

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ պարգևատրման արարողության ընթացքում գնահատանքի են արժանացել նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները։

Բարձր գնահատելով մանկավարժների ավանդը հայրենանվեր քաղաքացու և հայրենիքի պաշտպանի ձևավորման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել առաջնագծին անսասան կանգնած պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչներին և նրանց պարգևատրել ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter