HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդամթերքի անվտանգության տեսչությունը վտանգավոր աղցաններ է հայտնաբերել և կասեցրել ընկերությունների արտադրական այդ գործառույթը

Կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կասեցվել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը:

Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել է, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ:

Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, «Թաբուլե» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, «Պարմա» ՍՊԸ-ում արտադրվող «Մոսկովյան» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, «Նեխուրով» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, իսկ «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ չեն համապատասխանել Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

«Սիթի»,  «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ընկերություններին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter