HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՈ-ն առաջարկում է հեծանվային երթուղի ստեղծել Երևան քաղաքի մի շարք փողոցներում և մայթերի վրա

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս Երևան քաղաքում ավելացել են հեծանվորդները, ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում առաջարկում է Երևան քաղաքի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար, որը կկահավորվի նաև կից ներկայացված համապատասխան ճանապարհային նշանով: 

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը և քաղաքացիներին խնդրում առաջարկությունները մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը հասցեագրել [email protected] էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter