HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալերեթին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ տարի Հայաստանում նմանատիպ համաժողով անցկացնելու վերաբերյալ։

Մտքերի գագաթնաժողովը հեղինակավոր հարթակ է, որտեղ համաշխարհային խոշորագույն ընկերությունների ղեկավարները, ներդրողները քննարկում են համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Այն նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter