HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանական ընկերությունը պատրաստվում է Բագրատաշենի մաքսակետի նոր կամրջի շինարարությանը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել հանդիպում Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերության աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրել են վերջին ամիսներին Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում իրականացված նախապատրաստական աշխատանքների մասին։ 

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները, ըստ հաղորդագրության, նշել են, որ «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը պետք է իր աշխատանքներում ուշադրության կենտրոնում պահի հողերի օտարման և տարաբնակեցման հետ կապված հնարավոր խնդիրները, տարածքում բնակվող մարդկանց սոցիալական հարցերը, շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական և պատմամշակութային հնարավոր ազդեցությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրանական կողմը կհամագործակցի նաև հայ փորձագետների՝ բնապահպանների, սոցիոլոգների, հնագիտության մասնագետների հետ, ովքեր ավելի խորությամբ են տիրապետում առկա խնդիրներին։

Կողմերը քննարկել են նաև աշխատանքային փուլերը, աշխատանքի մեթոդոլոգիան, ժամանակացույցը։ Ընդգծվել է, որ յուրաքանչյուր քայլ պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter