HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին հակակոռուպցիոն ոլորտում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու համար

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյին: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արտակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները:

Պաոլա Սևերինոն նշել է, որ, 2018 թվականի հունիսին Հայաստան կատարած այցի արդյունքները հաշվի առնելով, ԵԱՀԿ-ն և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են աջակցելու ՀՀ-ին բարեփոխումների, մասնավորապես, հակակոռուպցիոն լայնածավալ միջոցառումների իրականացման հարցերում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter