HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին:

Քննարկվեցին  ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերի ընթացքին, գործակցության ձեւաչափերին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը  բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության առկա մակարդակը`շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը` շարունակական օժանդակության համար:

 Ա. Գեւորգյանը նկատեց, որ կազմակերպության ծրագրերը մշտապես ուղղված են այն հիմնախնդիրներին, որոնք ՀՀ  կառավարության   ուշադրության  կենտրոնում են,  դրանք  իրականացվում են  արդյունավետ եւ նպատակային:

Քննարկվեցին տեղական եւ տարածքային կառավարման ծրագրերում ԱՄՆ ՄԶԳ-ի ուղիղ օժանդակության հնարավորության հարցը:

Փոխվարչապետը, մասնավորապես, անդրադարձավ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ  «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում Սյունիքում իրականացվող «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագրին, նշելով, որ դրա  շրջանակում ձեւավորված միջհամայնքային համագործակցության արդյունավետ մոդելը հետագայում լայն տարածում կստանա հանրապետության ողջ տարածքում:

Չիմա Ջեթինդերը պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՀ կառավարությանը` օժանդակելով գերակա համարվող ծրագրերի իրականացմանը: 

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի նոր ռազմավարության մշակման գործընթացներում  ՏԿ նախարարության ներգրավվածության ապահովման հարցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter