HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Մանուկյան․ «Դաշնակցության անունից առաջադրվելու եմ ԱԺ առաջիկա ընտրությունների պատգամավորության թեկնածու»

«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու  Գեղամ Մանուկյանը ԱԺ առաջիկա ընտրություններին առաջադրվելու է պատգամավորության թեկնածու։ Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում․

«Հայտնում եմ ընկերներիս, հեռուստադիտողիս, հարազատներիս, հարևաններիս, իմ նախկին ու ներկա ուսանողներին, որ Դաշնակցության որոշմամբ, Դաշնակցության անունից առաջադրվելու եմ ԱԺ առաջիկա ընտրությունների պատգամավորության թեկնածու։ Նաև ռեյտինգային ընտրակարգով, իմ հարազատ Քանաքեռում՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք եւ Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։ Հիմա կոչս ինձ ճանչողներին, համակրողներին, երբևէ ճանապարհ անցածներին. գիտեք ինձ, մոտեցումներս, ապրելակերպս, ընտանիքս։ Կուզեք սատար կանգնել, դիմեք անպայման։ Ինչպես միշտ հասանելի եմ։ Ով էլ չի հիշում համարս, համեցեք՝ 091409846։ Յուրաքանչյուրիդ մի խոսքը, խորհուրդը, զորակցական զանգը, աջակցությունը անգնահատելի է։ Կասեք, ինչու՞ եմ առաջարդվել, չէ որ մի քանի անգամ հրաժարվել եմ, անգամ 2007-ին ընտրվելուց հետո եմ մանդատից հրաժարվել, կարճ պատասխան ունեմ՝ ՊԱՏՎԻ հարց է, իմ գաղափարի, մեր գաղափարախոսության ու ՀՈՂԻն և ՀԱՅԻն հավատարիմ լինելու համար։ Փակագծերը հետո կբացեմ....»,- գրել է Գեղամ Մանուկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter