HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարային ջրանջատում Դիլիջան քաղաքում, Գեղարքունիքի և Արարատի մարզերում նոյեմբերի 14-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 14-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամո, Մյասնիկյան, Հակոբջանյան, Մանթաշյան, Աղայան, Մխիթարյան, Մաքսիմ Գորկի փողոցների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 14-ին ժամը 09.00-18:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի  ջրամատակարարումը:

Նոյեմբերի 14-ին ժամը 11։00-ից մինչև նոյեմբերի 15-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Վանաշեն և Արարատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter