HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը մի քանի րոպե քվորում չուներ. այժմ քննարկվում է բյուջեի նախագիծը

Խորհրդարանը տաս րոպեից ավելի քվորում չուներ աշխատանքները սկսելու համար: Նիստին գրանցվել էր 49 պատգամավոր: Նիստն իրավազոր է համարվում, երբ ներկա է առնվազն 53 պատգամավոր: Հիշեցնենք, որ խորհրդարանում պետք է քննարկվի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ դեռևս երկու ժամվա ընթացքում պատգամավորները կարող են գրանցվել: Մի քանի պատգամավոր եկան նիստերի դահլիճ, և գրանցված պատգամավորների թիվը դարձավ 52:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց՝ չի բացառվում, որ նոյեմբերի 21-ին լինի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է պետական բյուջեի նախագիծը: Բաբլոյանը դիմեց  խմբակցությունների ղեկավարներին՝ վերջիններիս կոչ անելով ուշադիր լինել և կարողանալ ապահովել անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայությունը, որպեսզի հաստատվի երկրի բյուջեն:

53-րդ պատգամավորն էլ, որը գրանցվեց, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էր, ինչից հետո խորհրդարանը սկսեց աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter