HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հռոմ կատարած այցի շրջանակում, նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Ռաֆայել Կանտոնեի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը: 

Հանդիպմանը ներկա են եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Հանդիպմանը քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմնի լավագույն մոդելին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև Իտալիայի հակակոռուպցիոն քաղաքականության փորձին ծանոթանալու նպատակով հայաստանյան պատվիրակության ճանաչողական այցի կազմակերպման հնարավորություններին, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հարցերով համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցերին:
Իտալացի գործընկերը հակակոռուպցիոն պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter