HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեբուժարաններում ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա հարուցվել են նոր քրեական գործեր

Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

ՀՀ գլխավոր դատախազությունից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության համաձայն՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է  քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց:

Եվս մեկ քրեական գործ հարուցվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն») ՓԲ ընկերության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա։  

Նշված բոլոր քրեական գործերով իրականացվում է նախաքննություն ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter