HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Այսպիսի որոշում է կայացվել կուսակցության գործադիր մարմնի արտահերթ նիստում։ Կուսակցության ֆեյսբուք էջում այդ մասին գրառում է կատարվել․  

««Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում, քննարկելով խորհրդարանական ընտրություններին մասնակցության նպատակահարմարության հարցը, որոշում է կայացրել․
1. Ոչ լեգիտիմ սահմանադրության, դրանից բխող անընդունելի ռեյտինգային ընտրակարգով ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և հասարակական-քաղաքական կյանքի կանոնակարգման այլ իրավական ակտերի պայմաններում ընտրություններին մասնակցելու դեպքում հստակեցնել և նախընտրական ծրագրում ամրագրել կուսակցության դիրքորոշումը այդ հարցերի առնչությամբ։
2. Հստակեցնել կուսակցության պատասխանատվության ձևը և սահմանները այդ հիմնարար իրավական ակտերի փոփոխման գործում։
3. Մասնակցել խորհրդարանական ընտրություններին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter