HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 6 հատուկ դպրոցներում ՄԻՊ ներկայացուցիչներն արձանագրել են խնամքի պայմանների ու ընդունելության փաստաթղթերի հետ կապված խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի 6 հատուկ դպրոցներում իրականացրած չհայտարարված այցերի ընթացքում արձանագրել է խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Պաշտպանի՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների մշտադիտարկում իրականացնելու լիազորության շրջանակում վեր հանված խնդիրները կապված են երեխաների խնամքի պայմանների, ընդունելության փաստաթղթերի, լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, հաստատության բուժանձնակազմի աշխատանքի և հաստատություններում գործող բողոքարկման մեխանիզմների հետ:

Խնդիրները վեր են հանվել այցերի ընթացքում երեխաների հետ առանձնազրույցների, նրանց խնամքի պայմանների, ինչպես նաև տվյալ հաստատությունում գտնվելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում։ Ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ նաև հատուկ դպրոցների աշխատակիցների հետ։

Ուսումնասիրությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել իրավասու պետական մարմիններին, պահանջվել են պարզաբանումներ: Ցուցաբերվելու է հետևողականություն արձանագրված խնդիրների վերացման ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter