HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 10 ընտրատարածքում

Միջազգային եւ Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Աժ ընտրություններին մասնակցելու մասին։  Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Կոտայքի մարզում։

«Հարգելի ընկերներ: Սիրով տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ): Ինքս շարունակում եմ մնալ անկուսակցական, բայց Լուսավոր Հայաստանի առաջարկն ընդունել եմ այն պատճառով, որ գաղափարապես ավելի շատ ինձ նույնականացնում եմ ազատական արժեքներ կրող կուսակցություններին և Հայաստանի ապագայի վերաբերյալ իմ տեսլականը համընկնում է Լուսավոր Հայաստանի ծրագրերի հետ: Բացի դրանից, Հայաստանին պետք է ուժեղ և որակյալ ընդդիմություն և իմ խորին համոզմամբ Լուսավոր Հայաստանը կարող է ստանձնել այդ դերը: Այն մարդիկ ովքեր կցանկանան աջակցել ինձ, կարող են անել դա մի քանի ձևով: 
1. Եթե ունեն Կոտայքի մարզի գրանցում, քվեարկել իմ օգտին: 
2. Եթե Կոտայքի մարզի բնակիչ են, իրենց համայնքներում տարածել իմ բուկլետները:
3. Նվիրատվություն կատարել իմ հաշվեհամարին (նվիրաբերված գումաների ծախսերի մասին մանրամասն հաշվետվություն եմ ներկայացնելու): Ովքեր կցանկանան նվիրատվություն կատարել, խնդրում եմ ինձ գրեն PM. 
Բոլոր մրցակիցներիս հաջողություններ եմ մաղթում»,- գրել Արմեն Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter