HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն ընդունեց նիստերը դռնբաց անցկացնելու որոշումը

Կառավարությունն ընդունեց գործադիրի նիստերը դռնբաց անցկացնելու որոշում։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Գործող օրենքով կառավարության նիստերը դռնփակ են, վարչապետի որոշմամբ՝ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Փոփոխությամբ կառավարության նիստերը կլինեն դռնբաց, վարչապետի որոշմամբ՝ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Փոփոխություններով ընդլայնվելու է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները, ըստ որի՝ վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը վարչապետի ընդունածն է: Նախագծի վերաբերյալ խոսեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը․

«Այսպիով մենք լուծում ենք նաև ժամանակին աղմուկ բարձրացրած ևս մեկ հարց, հիշու՞մ եք՝ օրենքով նախատեսված է, որ կառավարության նիստերը դռնփակ են, հիմա մենք հակառակն ենք անում՝ նիստերը կլինեն դռնբաց, բնականաբար դռնփակի անհրաժեշտություն կլինի, դրա համար որոշում կկայացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկացնենք, որ օրենքի նախագծի փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նաև խորհրդարանի հավանությունը։

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը ընդունել էր նախորդ կառավարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter