HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Մենք պետք է աշխատենք, որ «Հին Երևան» նախագիծը կյանքի կոչվի»

Կառավարությունն ընդունեց որոշում, որով Երևանի քաղաքապետը լիազորություններ է ստանում Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքելու՝ Երևանի Արամի, Փ. Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր։

Ըստ որոշման նախագծի՝ Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով սահմանափակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու համար անհրաժեշտ է «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, քանի որ ըստ օրենսդրության, եթե հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռք բերողը պետությունը չէ, ապա բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմանը կցվում է համապատաuխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագիրը։ Այս պայմանագրով էլ uահմանվում են uեփականության oտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատաuխանատվությունը: Եթե ձեռք բերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետին:

Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։

 «Ըստ էության խոսքը «Հին Երևան» նախագծի մասին է, սա շատ կարևոր նախագիծ է, մենք պետք է աշխատենք, որ այն կյանքի կոչվի։ Մեր մոտեցումն ու քաղաքականությունն այն է, որ հուշարձանները չպետք է վնասվեն, էլ չեմ խոսում քանդելու մասին, ըստ էության հիմա այն գործընթացում ենք, որ ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որպեսզի նախագիծը այնպես վերափոխվի, որ հուշարձանները մնան անձեռնմխելի, և նախագիծը լիարժեք իրականացվի, ներդրողի հետ լիարժեք ըմբռնում ունենք։ Ինչպես ասում են՝ գնդակը ճարտարապետների դաշտում է, որպեսզի նրանք կարողանան և՛ տրամաբանական, և՛ գեղագիտական, և՛ քաղաքաշինական, և՛ ներդումային առումներով նախագծում այնպիսի փոփոխություններ կատարեն, որից հետո ծրագիրը ողջ թափով կգործարկվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter