HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն բաշխել է ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Այսօր գումարած արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:

ԿԸՀ-ն հայտնում է, որ արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 2010 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

  • Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 1110-ական, 
  • «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք` 594-ական, 
  • «Ելք» կուսակցությունների դաշինք` 172-ական, 
  • Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 134-ական: 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել նոյեմբերիի 19-ից 21-ը` մինչև ժամը 18.00-ն:

Նիստի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ իրականացնելու թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է նաև որոշում՝ հրավիրել Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն (SILBA) և Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց (ENEMO) օտարերկյա հասարակական կազմակերպություններին` ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter