HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն:

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գորգագործության զարգացման հեռանկարների շուրջ:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով նրանց ստացած ուսումը՝ նշել է, որ շահագրգռված է պետական կառավարման համակարգում վերջիններիս ներգրավմամբ: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նրանց գիտելիքներն ու կարողությունները կարող են նպաստել պետական կառավարման համակարգի զարգացմանն ու արդիականացմանը: Քննարկվել են նաև Հայաստանի զագացման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter