HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` նախարարի պաշտոնակատարը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համատեղ քննարկվել և գտնվել են լուծումներ մի շարք հարցերի, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը։

Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ՎԶԵԲ ամենակարևոր գործընկերներից է։ Հայաստանյան գրասենյակի ղեկավարը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել Բանկի գործունության հիմնական ուղղությունները և տնտեսության այն ոլորտները, որտեղ ուղղվում են ՎԶԵԲ-ի ռեսուրսները։ Դմիտրի Գվինդաձեն և Տիգրան Խաչատրյանը քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական փաթեթի շուրջ տարվող աշխատանքները, ճշգրտել փաստաթղթի հետ կապված հետագա քայլերը։

Նախարարի պաշտոնակատարը Դմիտրի Գվինդաձեի հետ քննարկել է նաև բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր, անդրադարձել միջազգային և տարածաշրջանային փորձին ու դրա արդյունավետությանը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի գործունեության և դրա արդյունավետության բարձրացման հարցերին։

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հավաստիացրել է, որ նախարարությունը կարող է հույս դնել Բանկի վրա իր նախաձեռնություններում, որոնք միտված կլինեն գործարար միջավայրի բարելավմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter