HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման արշավի շրջանակում

Հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործման և դրանց նկատմամբ կայունության դեմ աշխարհում իրականացվող պայքարի իրազեկման մեկշաբաթյա արշավի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ֆերմերների, անասնաբույժների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականների, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության 
կազմակերպության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է ԳՆ-ն, միջոցառմանը մասնակցում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, որը ողջունելով մասնակիցներին՝ նշել է, որ քարոզարշավի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ  և պահպանել դրանց ազդեցության արդյունավետությունը՝ հաշվի առնելով ԱՀԿ-ի գնահատականները, որոնք փաստում են, որ համապատասխան միջոցառումներ չիրականացնելու դեպքում մինչև 2050 թվականն աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք՝ պայմանավորված դեղակայուն վարակներով։

«Կարևորելով այս խնդիրը՝ 2015 թվականին կառավարությունը հաստատեց հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը, որի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է կերային հավելումների մեջ հակաբիոտիկների կիրառումը կարգավորող օրենսդրության մշակման աշխատանքների իրականացումը»,- հավելել է Տիգրան Գաբրիելյանը։

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Աշխեն Շիրվանյանն իր հերթին  հավելել է, որ հակաբիոտիկների ճիշտ կիրառման ուղղությամբ պայքարը ոչ միայն առողջապահության, այլև գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն հիմնախնդիրներից է, քանի որ հակաբիոտիկների մի ստվար 
զանգված՝ ընդհանուրի շուրջ 50 տոկոսը, մարդուն անցնում է սննդի շղթայի միջոցով՝ անասնաբուծության մեջ կիրառվող կերային հավելումներից։ 

Աշխեն Շիրվանյանը նշել է, որ քննարկումների արդյունքում որոշվել է օրենսդրորեն ամրագրել, որ  դեղային կերերի և հակաբիոտիկների կիրառմամբ կերային հավելումների օգտագործումը թույլատրվի միայն բուժական նպատակներով, ինչպես նաև սահմանել վերահսկողություն այդ պահանջների կիրառման նկատմամբ։

Զեկույցներով հանդես եկան նաև Առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի ղեկավար Քրիստինե Գյուրջյանը, ՄԱԿ-ի պարենի և յուղատնտեսության կազմակերպության ազգային փորձագետ Մերուժան Զադայանը և այլ բանախոսներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter