HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Բաղրամյանն ընդունել է ՀԷՑ-ի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը անդրադարձ է եղել նշված կազմակերպությունների կողմից ՀԷՑ-ում ֆինանսավորվող վերազինման և արդիականացման ծրագրերին, ինչպես նաև ապագա ներդրումային ծրագրերին, որոնք կնպաստեն  էլեկտրական ցանցերի զարգացմանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է միջազգային հեղինակավոր բորսաների հարթակներում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում կատարելու և նոր տեսակի ֆինանսական գործիքներից օգտվելու՝ ընկերության մտադրությունը:

Կարեն Հարությունյանը նաև ներկայացրել է մի շարք օրենսդրական կարգավորումների բացակայությունը,  որի պատճառով բիզնեսը հնարավորություն չունի օգտվելու միջազգային դոնոր կազմակերպությունների նորարարական ֆինանսական գործիքներից:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել՝ օժանդակելու համապատասխան օրենսդրական նաձեռնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter