HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետն ընդունել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: 

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի վերամշակման և այլ ոլորտներին վերաբերող ծրագրերի շրջանակներում: Քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում:

Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Հայկ Մարությանին և նրա թիմին՝ Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման լավ ավանդույթի հիմք կարող են դառնալ: Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է ԵՄ մասնակցությամբ Երևանում իրականացված ծրագրերի կարևորությունը, ընդգծելով, սակայն, որ համագործակցության ներուժը լիարժեքորեն կիրառված չէ: ԵՄ պատվիրակության ղեկավարը առաջարկել է նոր մակարդակի բարձրացնել համագործակցությունը քաղաքային իշխանության հետ:

Քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հարաբերությունները, մասնավորապես, վստահեցնելով, որ Երևանում հաջորդ գարնանն անցկացվելիք Եվրոպայի օրերը աննախադեպ են լինելու իրենց կազմակերպվածության առումով:

Կողմերը հուշանվերներ են փոխանակել:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter